Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված է՝ առաջին ատյանի դատական ակտը բեկանվում է և ենթակա է վերսկսման ընդատման պահից. այս մասին այսօր` օգոստոսի 7-ին, լրագրողների հետ զրույցում հիշեցրեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
«Մենք ունենք հստակ օրենսդրական կարգավորում` դատական ակտը բեկանվել է, բեկանված ակտը ուժի մեջ է մտել անմիջապես և գործը վերսկսված է օրենքի ուժով, այլ հարց է, որ վերսկսված պայմաններում ընդանուր իրավասության դատարանը սկզբից Դավիթ Գրիգորյանի մասնակցությամբ, հետագայում դատարանի նախագահի մեղավորությամբ, հիմա՝ առանց դատավորի մասնակցության, այս գործընթացներին ընդհանրապես ընթացք չի տալիս և չի քննում թե՛ գործը , թե՛ մեր ներկայացրած միջնորդությունները»-ասաց Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու խնդրին: