ՊՎԾ ժամանակավոր պետը և իր տեղակալը ինչքան ծանոթ բարեկամ ունեն բերել են և տեղավորել գործի. Կարո Ղուկասյան

ՊՎԾ աշխատակից Կարո Ղուկասյանն ազատվել է աշխատանքից:

«Այսօր ՀՀ ՊՎԾ ժամանակավոր Արգիշտի ԷԼԲԵԿԻ Քյարամյանի հրամանով ես ազատված եմ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից։ Պատճառը հաստիքը կրճատումն է չնայած այն հանգամանքին, որ ժամանակավոր պետը և իր տեղակալը ինչքան ծանոթ բարեկամ ունեն բերել են և տեղավորել գործի»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՎԾ աշխատակից Կարո Ղուկասյանը:

Իրավաբան.net-ի հետ զրույցում նա նշեց, որ աշխատանքի ազատման վերաբերյալ դեռևս 2 ամիս առաջ է ծանուցվել: Նրա խոսքով, իրեն հայտնել են, որ ոչ միայն իր հաստիքն է կրճատվելու:  Կարո Ղուկասյանը ՊՎԾ-ում պաշտոնի էր նշանակվել 2018 թվականի օգոստոսի 24-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել