Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները՝ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների հետ համատեղ, օրերսԲագրատաշենի անցակետում զննության են ենթարկել ՀՀ քաղաքացի Մ.Հ.-ի կողմից շահագործվող տրանսպորտայինմիջոցը:
Իրականացված մաքսային հսկողության արդյունքում ավտոմեքենայի գազի բալոնի ներսից ՊԵԿ
աշխատակիցները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 57 հատ տարբեր մոդելների բջջային հեռախոսներ:
Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:
Լուսանկարը` ՊԵԿ-ի