Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝
- Կարեն Մուխսյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետի պաշտոնում,
- Ալեքսանդր Ղազարյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետի պաշտոնում,
- Կարեն Գրիգորյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների շնորհման բաժնի պետի պաշտոնում,
- Նունե Հարությունյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետի պաշտոնում,
- Արտակ Հակոբյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետի պաշտոնում,
- Մանվել Ավետիսյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնում,
- Մհեր Թոռչյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետի պաշտոնում,
- Վարդան Ասցատրյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետի պաշտոնում,
- Մարինա Ծատուրյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի պետի պաշտոնում՝ մինչև 2019 թվականի սեպտեմբերի 18-ը պաշտոնավարման ժամկետով,
- Արտակ Երգենյանը վերանշանակել է վարչապետի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի պաշտոնում,
- Արամ Մելքոնյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի ծրագրերի փորձաքննության վարչության պետի պաշտոնում,
- Սվետլանա Վարդևանյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի տեղակալի պաշտոնում,
- Նաիրա Ճնգրյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալի պաշտոնում,
- Սեդրակ Սիմոնյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալի պաշտոնում,
- Նարեկ Ափուջանյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի ծրագրերի փորձաքննության վարչության պետի տեղակալի պաշտոնում,
- Կարեն Գասպարյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնում,
- Արմեն Կարապետյանը վերանշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար: