Եթե նախկինում Կադաստրի գրասենյակ էիք այցելում 2 անգամ՝ դիմում հանձնելիս և փաստաթուղթը ստանալիս, ապա այժմ փաստաթուղթը (օրինակ, սեփականության վկայականը, որևէ տեղեկանք) կարող եք ներբեռնել, տպել կամ պարզապես դիտել։
Դրա համար պետք է դիմումը հանձելուց հետո www.e-cadastre.am կայքում մուտքագրել բջջայինով Ձեզ ուղարկված բանալին և գաղտնաբառը։
Կնիքի պահանջը կադաստրային շատ փաստաթղթերից արդեն վերացված է, այնպես որ, առանց ժամկետային սահմանափակման կարող եք ստուգել Ձեր ավարտական փաստաթղթի իսկությունը, իսկ գրանցման վկայականի տեպքում՝ նաև դրա վավերականությունը։