Գիշերային ժամերին առևտրի ոլորտի, շինարարության, փողոցային երաժիշտների հետ կապված լռության ապահովման վերաբերյալ ավագանու լիազորությունները նախատեսվում է ավելացնել

Քաղաքում ժամանցի վայրերի և շինարարության աղմուկի կարգավորման նկատառումներով Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է այս հարցում ավագանուն տալ որոշ լիազորություններ:

Այս մասին հայտարարությու է տարածել ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:

«Մասնավորապես` սահմանելու առևտրի և ծառայությունների, ինչպես կառուցապատման օբյեկտներում լռությունն ապահովելու օրերը և ժամերը` ըստ դրանց գտնվելու վայրերի: Առաջարկում ենք նաև ավագանուն տալ նույն լիազորությունը փողոցային երաժիշտների կողմից լռությունն ապահովելու ժամեր սահմանելու համար:

Այս լիազորությունները ավագանուն թույլ կտան` ըստ գոտիների սահմանել ճկուն ռեժիմներ: Օրինակ` բնակելի շենքերում և դրանց մոտակայքում աղմուկի թույլատրելի ժամերը սահմանափակելու, իսկ դրանցից հեռու գտնվողներինը` ավելի ազատ թողնելու, կամ` նկատի ունենալով թաղամասը և այլ առանձնահատկություններ»,-նշում է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել