54-ամյա տղամարդը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին․ ոստիկանները ֆիզիկական ուժ են կիրառել

Օգոստոսի 2-ին Կոտայքի մարզային քննչական վարչությունում արդարադատությանը խոչընդոտելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում օգոստոսի 3-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները այցելել են Աբովյանում ապրող 54-ամյա մի տղամարդու բնակության հասցե` նրան հիշյալ քրեական գործով որպես կասկածյալ բերման ենթարկելու։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Տղամարդը դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և դիմադրություն է ցույց տվել։ Ոստիկանության ծառայողները ֆիզիկական ուժ են կիրառել և հիշյալ տղամարդուն բերման ենթարկել ոստիկանություն Կոտայքի բաժին։ Նա ձերբակալվել է։ Հանգամանքները պարզվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել