Միկրոավտոբուսային երթուղիներից մեկը դադարեցնում է իր աշխատանքը, մյուսի ուղեգիծը փոխվում է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 30-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի հ.762 որոշմամբ հաստատված կարգի 58-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի 19.07.2019թ. համար 14/42881հ զեկուցագիրը.

1. 2019թ. օգոստոսի 1-ից դադարեցնել «Ավտոճեպընթաց» ՍՊԸ-ի՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համար 48 երթուղու սպասարկման իրավունքը։

2.Երևանի քաղաքապետի 2012 թվականի մարտի 30-ի «Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցը հաստատելու մասին» համար 2911-Ա որոշման՝

1) N 2 հավելվածից հանել միկրոավտոբուսային համար 48 երթուղին.

2) N 2 հավելվածում ընդգրկված միկոավտոբուսային համար 42 երթուղին շարադրել հետևյալ խմբագրությամբ.

3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ լուծել «Ավտոճեպընթաց» ՍՊԸ-ի հետ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համար 48 երթուղու համար կնքված՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագիրը:

4. Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին

  1. լուծել ներհամայնքային միկրոավտոբուսային համար 48 երթուղու համար «Ավտոճեպընթաց» ՍՊԸ-ի հետ կնքված՝ երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիրը.
  2. կազմակերպել միկրոավտոբուսային համար 42 երթուղու աշխատանքը սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ուղեգծով:

5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել