Քաղաքապետի որոշմամբ դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետ Հայկ մարությանը հունիսի 29-ին որոշում է ստորագրել, որով պաշտոնից ազատվել է Երևանի Խրիմյան Հայրիկի անվան համար 10 հիմնական դպրոցի տնօրեն Մարտիրոս Վարդանյանը:

«Հիմք ընդունելով Մ. Վարդանյանի դիմումը և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 112-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով և 5-րդ մասով, Մ. Վարդանյանի հետ 2019թ. հունիսի 28-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «գ» ենթակետով՝

1.Մարտիրոս Վարդանյանին՝ 2019 թվականի հուլիսի 29-ից ազատել «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան համար 10 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2019 թվականի հունիսի 28-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

2.«Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հ. 10 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն կազմակերպության դաստիարակչական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Սվետլանա Թադևոսյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել