Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Վարչապետի հանձնարարությամբ օգոստոսի 3-ից սկսած Ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժինը (Գաջեգործների 76) և Նորագավիթի ավտոմաքսատունը (Արշակունյաց 127/21) աշխատելու են նաև շաբաթ և կիրակի օրերին։ Այսուհետ հնարավոր կլինի նաև շաբաթ և կիրակի օրերին մաքսազերծել ավտոմեքենան, ստանալ պետհամարանիշ, կատարել առուվաճառքի և այլ գործարքներ։
Գործառույթների իրականացման համար այդ օրերին աշխատելու են նաև տարածքում գործող բանկերի մասնաճյուղերը, Երևանի քաղաքապետարանի և ԴԱՀԿ ծառայության համապատասխան ստորաբաժանումները։