ՃՈ-ն՝ հաշվառման քննական ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով աշխատանքի մասին

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ վերջին ժամանակահատվածում ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների աննախադեպ աճով և դրա արդյունքում տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների շեշտակի աճով պայմանավորված՝ քաղաքացիներին ավելի որակյալ և արդյունավետ սպասարկելու, առաջացող հերթերից խուսափելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով 2019 թվականի օգոստոսի 3-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումների համար սահմանվել է հետևյալ աշխատանքային ռեժիմը՝

1) երկուշաբթիից շաբաթ օրը ներառյալ՝ ժամը 09.00-18.00 (քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-17.00, զննության կայանում՝ ժամը 09.00-16.30),

2) Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի համար՝ երկուշաբթիից կիրակի օրը ներառյալ՝ ժամը 09.00-18.00 (քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-17.00, տրանսպորտային միջոցների զննության կայանում՝ ժամը 09.00-16.30),

3) Տարածքային ստորաբաժանումները քաղաքացիներին սպասարկելու են առանց ընդմիջման ժամի։

Տեսանյութը՝ ոստիկանության

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել