2019 թվականի փետրվարին «Սանիթեք» ընկերության նկատմամբ պետական եկամուտների կողմից հարուցվել է քրեական գործ՝ հարկերից խուսափելու համար:
««Սանիթեք» ընկերությունը օտարերկրյա ներդրումներով ընկերություն է. ցանկացած օտարերկրա ներդրող, երբ գալիս է ՀՀ, որոշում է կայացնում, որ ներդրում կատարի, այդ որոշման համար մի շատ էական բան կա՝ ուսումնասիրում է իրավական դաշտը՝ մասնավորապես հարկային դաշտը: Երբ այդ ուսումնասիրությունները կատարվում են, ներդրողի համար հաջորդ հարցը լինելու է, որ եթե հանկարծ 1-2 տարի հետո պետությունը որոշի փոխել իրավական կարգավորումները, օրինակ, խստացնի հարկային ռեիմը կամ այլ հարկային պարտավորություններ պարտադրի՝ ինչպես պետք է լինի: Օտարերկրյա ներդրումների միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի, կոնվենցիաների ուժով ՀՀ-ն ընդունել է Օտարկերկրյա ներդրումների մասին օրենք և դրնով փարատել է բոլոր այն կասկածները, որ ցանկացած դեպքում օտարերկրյա ներդրողն օժտված է իրավունքով և երաշխավորված է, որ հետագայում օրենսդրական փոփոխությունները արդյունքում ինքը կկարողանա օգտվել նախկին օրենսդրությունից: Դա վերաբերում է 7-րդ հոդվածին»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի աղբահանության համար պատասխանատու «Սանիթեք» ընկերության թիմի անդամ Արմեն Հարությունյանը:
Նրա խոսքով, օտարերկրյա ընկերությունն իրավունք ունի ընտրել՝ թե իր նկատմամբ ո՞ր օրենքը կիրառվի, ներդրման պահին գործող օրենքը, թե՝ նոր:
Արմեն Հարությունը հայտարարեց, որ խնդրի վերաբերյալ ընկերության իրավական գնահատականի համաձայն՝ քրեական գործի հարուցումն ապօրինի որոշում է եղել և դրա արդյունքում գրանցված ցանկցած գործողությունն անօրինական է:
Նրա խոսքով, քաղաքապետարանի նկատամամբ ևս հայց կա ներկայացված:
Մանրամասները՝ տեսանյութում