«Սանիթեք» ընկերության մամուլի ասուլիսը Վրաստանում անցկացնելու պատճառն այն է, որ ընեկրությունը տևական ժամանակ է ենթարկվում է վարչական ագրեսիվ ճնշումների: Այս մասին Երևանի աղբահանության համար պատասխանատու «Սանիթեք» ընկերության կողմից այսօր՝ օգոստոսի 2-ին Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեսակապի միջոցով լրագրողների հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը:
«Այդ ճնշումներից մեկն էլ այն է, որ «Սանիթեք»-ի նկատամամբ քրեական գործ է հարուցվել փետրվարի 19-ին: Քրեական գործն անօրինական և անհիմն է, որը քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ քաղաքապետարանի կողմից կազմակերպված բազմաթիվ փորձերից մեկն է սպառել «Սանիթեք» ընկերության ֆինանսական ռեսուրսները, որն ունի մեկ նպատակ՝ անարդար և խտրական ճանապարհով մասնավոր ներդրողի սեփականության բռնագարվումը իշխանության կողմից՝ ելնելով հասարակության շահերից: Եկեք չմոռանանք անցյալի բոլոր մանրուքները, երբ տարբեր առիթներով կամա, թե ակամա հայտարարվում էր, որ «Սանիթեք»-ի հետ պայմանագրի խզումը քաղաքական որոշում է»,-նշեց Նիկոլաս Թավիլը: