Վենետիկի հանձնաժողովում փոխարինող անդամի հետ կապված որոշակի մտահոգություններ կան: Այս մասին ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, լրագրողների հետ զրույցում՝ 2019-2022 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագծերի վերաբերյալ հանրային ամփոփիչ քննարկումից առաջ:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչների կազմում ընդգրկվելու համար ներկայացրել է միջազգային իրավունքի մասնագետ, ի.գ.թ. Արա Խզմալյանի թեկնածությունը:
Հավելենք, որ այժմ Վենետիկի հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչներն են Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը՝որպես հիմնական անդամ և Վարդան Պողոսյանը, ով Հայաստանում GIZ (Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության) ներկայացուցիչն է՝ որպես փոխարինող: