«Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ՝ ԵՏՄ  միջազգային պայմանագրերի մասին» համաձայնագիրը կվավերացվի

Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում ներկայացվեց «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ՝ ԵՏՄ  միջազգային պայմանագրերի մասին» համաձայնագիրը վավերացնելու ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագիծը մշակվել է  ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից՝ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան 2018թ. մայիսի 14-ին ստորագրված «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ՝ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի մասին» համաձայնագրի վավերացումն ապահովելու նպատակով:

Նախատեսվում է, որ օրենքի ընդունմամբ կապահովվեն 2018թ. մայիսի 14-ին ստորագրված «Երրորդ պետությունների, միջազգայինհետ՝ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել