Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և գնման ընթացակարգերի կազմակերպման մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
ՀՀ ՊԵԿ 5 տարվա ռազմավարական ծրագրով նախատեսվում է Գյումրիում նոր Արտաքին Տնտեսական Գործունեության սպասարկման ժամանակակից կենտրոնի ստեղծումը:
ՏԳ սպասարկման կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է մոտ 20 հեկտար հողատարածք, որից 4.5 հեկտար տարածքը բավարար է ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման համար համապատասխան սրահների և ավտոմեքենաների կայանման հրապարակի կառուցման համար:
ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրներից Հայաստան տրանսպորտաին միջոցների ներմուծման աննախադեպ աճի արդյունքում Նորագավիթում տեղակայված Արարատյան մաքսատուն վարչության թիվ 2 բաժիններում գոյանում են մեծ հերթեր և տրանսպորտային միջոցների կուտակումներ:
Նշված խնդիրը եղել է ՀՀ վարչապետի անմիջական ուշադրության ներքո և ապրիլ ամսին Արարատյան մաքսատան-վարչության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների Նորագավիթի բաժանմունք այցից հետո Վարչապետի հրահանգով են իրականացվել համապատասխան ուսումնասիրություններ նշված խնդիրները լուծելու, ինչպես նաև ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյումրի քաղաք տեղափոխելու նպատակով:
Նախնական հաշվարկներով տվյալ սպասարկման կենտրոնի, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանն համար անհրաժեշտ է ներգրավել շուրջ 2.2 մլրդ դրամ:
Նախագծով, ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ՀՀ 2019 թվականի պետական բյուջեից ինն ամսում առաջարկվում է հատկացնել 181,0 մլն դրամ, համապատասխանաբար ավելացնելով պետական բյուջեի ծախս – եկամուտ հոդվածները:
Նախնական հաշվարկներով, ավտոմաքսակետի սպասարկման կենտրոնի, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման համար անհրաժեշտ նախագծա-նախահաշվային փասթաթղթերի, ծախսերի գնահատման, երկրաբանական հետազոտական, ինչպես նաև հողի (հիմքի) ուսումնասիրության ծառայությունների համար անհրաժեշտ է շուրջ 41.0 մլն դրամ: