Ինչպե՞ս ֆեյսբուքում կարգավորել գովազդների ցուցադրումը

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունիս տեղեկացնում են, թե ինչպես կարելի է ֆեյսբուքում կարգավորել գովազդների ցուցադրումը:

Ֆեյսբուք սոցիալական ցանցը հնարավորություն է տալիս կարգավորել գովազդների ցուցադրումը։

Առկա է 3 ֆունկցիա.

1. Գովազդ, որ հիմնված է գործընկերների ունեցած տվյալների վրա (Whatsapp, Instagram, Messenger)։

Եթե անջատեք այս ֆունկցիան, Ֆեյսբուքում գովազդներ կտեսնեք միայն հենց Ֆեյսբուքում եղած ձեր տվյալների հիման վրա։ Whatsapp-ի, Instagram-ի ու Messenger-ի տվյալները չեն օգտագործվի։

2. Գովազդներ Ֆեյսբուքից դուրս, որոնք ընտրվում են այլ հարթակներում ձեր կատարած գործողությունների հիման վրա։
Եթե արգելեք Ֆեյսբուքին ձեր տվյալներն օգտագործել այլ հարթակներում ձեզ գովազդ ցուցադրելու համար, դուք կրկին տեսնելու եք գովազդներ ֆեյսբուքից, պարզապես դրանք ընտրված չեն լինելու ըստ ձեր հետաքրքրությունների, որոնք Ֆեյսբուքը կազմում է ձեր մասին ունեցած տվյալներով։

3. Գովազդ, որում երևում են ձեր կատարած գործողությունները։

Այստեղ կարող եք արգելել, որ, օրինակ, ձեր ընկերներին գովազդ ցուցադրելիս երևա, որ դուք հավանում եք դա։

Կարգավորումները կարող եք անել հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/ads/preferences/…

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել