Փոխմարզպետ է պաշտոնանկ արվել

Վարչապետի հուլիսի 31-ի որոշմամբ պաշտոնից ազատվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալը: Որոշումը ստորագրվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից, ով փոխարինում է Նիկոլ Փաշինյանին, նրա արձակուրդի ժամանակ:

Որոշման մեջ մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝
Ռազմիկ Տոնոյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել