Նիկոլ Փաշինյանը քաշվել է մի կողմ` այս խնդրի լուծման հարցում. Դավիթ Խաժակյանը՝ Երևանի աղբահանության խնդրի մասին

«Սանիթեք» ընկերության Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հրավիրված մամուլի ասուլիսը վտանգներ է պարունակում: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ շտապ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մեր հասարակությունը երկար ժամանակ սպասում էր խնդրի լուծմանը և ոչ՝ մեկնաբանությունների: Մենք կարծում ենք, որ սա կարող է լուրջ վնաս լինել և՛ մեր քաղաքին, և՛ պետությանը: Այն կարող է հեղինակազրկել մեր պետական ինստիտուտները, որովհետև խոսքը գնում է մի կազմակերպության մասին, ով հանդիսանում է օտարերկրյա ներդրող և այդ ներդրողի կողմից հարևան պետության մայրաքաղաքում ասուլիս, նման քննարկում իրականացնելը մենք կարծում ենք, որ ուղղակիորեն ազդելու է Երևանի հեղինակության վրա»,-նշեց Դավիթ Խաժակյանը:

Ավագանու անդամը կոչով դիմեց «Սանիթեք» ընկերության ղեկավարներին, համասեփականատերերին՝ զերծ մնալ նման քայլից, քանի որ նախադեպ է լինելու ոչ միայն մասնավոր կազմակերպության, համայնքի, պետության համագործակցության հարցում, այլև այլ պետությունների հետ համագործակցելիս ևս: Դավիթ Խաժակյանի խոսքով, այդ ասուլիսը չպետք է տեղի ունենա և «Սանիթեք»-ը պետք է Երևանում իր պարզաբանումները տա լրագրողներին ու երևանցիներին:

Նա նաև նշեց, որ ընկերությունը Հայաստանում երբեևիցե խնդիր չի ունեցել՝ իր մոտ առաջացած խդնիրները բարձրաձայնելու համար: «Այս ամենը սկսվեց 2018 թվականի ավագանու ընտրություններից, երբ եղավ խոստում, որ պետք է այս խնդիրը կարգավորվի: Հիշեցնեմ նաև, որ ուղիղ մեկ տարի առաջ մենք «Սանիթեք»-ի առջև ցույց էինք անում՝ պահանջելով պատշաճ աղբահանություն իրականացնել ու դա անում էինք այն պայմաններում, երբ Երևանը չուներ ընտրված քաղաքապետ, այլ կար ժամանակավոր պաշտոնակատար: Այդ անիշխանության վիճակում մենք անմիջապես կապալառուին էինք դիմում: Մենք մեկ տարի անց խնդիր ունեն, այն բանից ետո, երբ քարոզարշավի ընթացքում Հայկ Մարությանը, որպես թեկնածու հայտարարում էր, որ լուծելու էր այս խնդիրները և Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ հանդիսանալով նաև երաշխավորում էր այդ խնդիրների լուծումը: Մեկ տարի անց մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը քաշվել է մի կողմ այս խնդրի լուծման հարցում և ըստ էության նույնիսկ քաղաքական պատասխանատվությունը, որ նա պետք է կրի և քայլեր ձեռնարկի՝ չի իրականացնում»,-հայտարարեց Դավիթ Խաժակյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել