Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրազեկում է. Եթե դուք չեք կարող ինքնակամ լքել ձեր գտնվելու վայրն առանց իրավապահ մարմնի աշխատակցի թույլտվությամբ կամ ստիպված եք հետևել նրան, ապա համարվում եք ազատությունից զրկված:
Այդ պահից սկսած ձեր նվազագույն իրավունքների լիարժեք իրականացումը իրավապահ մարմինը պարտավոր է երաշխավորել:
Եթե կարծում եք, որ իրավապահ մարմնի աշխատակիցը խախտել է ձեր իրավունքները, ապա կարող եք դիմել Մարդու իրավունքների պաշտպանին՝ զանգահարելով թեժ գծի 116 շուրջօրյա հեռախոսահամարին:
Տեսանյութը՝ ՄԻՊ-ի