ՊԵԿ-ը՝ մաքսազերծումից խուսափելու համար ինքնավնասում կատարած քաղաքացու մասին

ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսակետում հուլիսի 29-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ ի պատասխան Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցների ՀՀ ներմուծած մոտ 1 տոննա միրգը մաքսազերծելու օրինական պահանջի, քաղաքացին փորձել է խուսափել բեռի որոշ մասը ձևակերպելուց` ինքնավնասման դիմելու միջոցով:

Այս մասին հյատնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մաքսային մարմինների աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց, որտեղ, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո, քաղաքացին վերադարձել է մաքսակետ, ավարտել մաքսային ձևակերպման աշխատանքները, ստացել իր բեռը և հեռացել: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել