Հուլիսի լույս 24-ի գիշերը՝ ժամը 4-ն անց 50-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հրաչյա Ներսիսյան փողոցում գտնվող բանկոմատներից մեկը պայթեցրել են։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ բանկոմատը պայթեցնելով՝ փորձել են թղթադրամներ գողանալ, սակայն հանցագործությունն, իրենց կամքից անկախ, ավարտին չեն հասցրել։ Ներկանյութը թափվել է թղթադրամների վրա՝ փչացնելով դրանք։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Բազմիցս անդրադարձել ենք այս թեմային․ ևս մեկ անգամ տեղեկացնենք, որ բանկոմատների մեջ տեղադրված են հատուկ ներկանյութեր, որոնք բանկոմատների վրա արտաքին ներգործության դեպքում թափվում են թղթադրամների վրա՝ փչացնելով դրանք։ Այլ կերպ ասած՝ բանկոմատից փող հափշտակելու ցանկությամբ որևէ մեկը չի կարող իր հանցավոր նպատակին հասնել։ ՀՀ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նմանօրինակ գործողություններից։
Տեսանյութը՝ ոստիկանության