ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել Հուրգադա-Երևան չեղարկված թռիչքի պատճառով Հուրգադայում մնացած ՀՀ 132 քաղաքացիների վերաբերյալ:
«Հենց նոր մեկնարկել է կառավարության կողմից ֆինանսավորած Հուրգադա-Երևան UJ 5600 չարթերային թռիչքը: Շուրջ երեքուկես ժամից Հայաստանի Հանրապետության 132 քաղաքացիներ կլինեն հայրենիքում:
Տեղեկացնում եմ, որ նախատեսվում է ևս մեկ թռիչք իրականացնել հուլիսի 29-ի առավոտյան»:
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 26-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը հայտարարություն էր տարածել, որում ասվում է. «Տեղեկացնում եմ, որ Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման համար քննարկվում են մի քանի տարբերակներ: Խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Հայտնում եմ նաև, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար:
Մանրամասների մասին կտեղեկացնեմ մի փոքր ավելի ուշ»,-նշում էր նա:
Հիշեցնենք, որ Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Հայաստանի շուրջ 100 քաղաքացի մնացել են Հուրգադայում: