Թափուր աշխատատեղ՝ ՏՄՊՊՀ-ում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տեղեկացնում է.

«Եթե Դուք տնտեսագետ եք, ֆինանսիստ, իրավաբան կամ տվյալների վերլուծաբան, ունեք համապատասխան փորձառություն և գիտելիքներ, տիրապետում եք օտար լեզուների, ունեք զարգացման Ձեր հստակ տեսլականը, բաց մի թողեք հնարավորությունը միանալու մեր թիմին: ՀՀ ՏՄՊՊՀ-ն հայտարարում է իր աշխատանքային թիմը համալրելու մասին՝
Մեզ անհրաժեշտ են մասնագետներ, որոնք

  • նախաձեռնող են, ունեն ստեղծագործ միտք, բաց են փոփոխությունների և նորարարությունների համար
  • սկզբունքային են, նպատակասլաց, ազնիվ և պարտաճանաչ,
  • սիրում են աշխատանքը, աշխատում են նվիրումով և չեն դադարում սովորել և կատարելագործել իրենց գիտելիքները,
  • տիրապետում են ռուսերեն և անգլերեն լեզուներին, ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային գիտելիքներ,
  • ունեն համապատասխան որակավորում, փորձառություն և գիտելիքներ:

Դուք կունենաք՝

  • պետական կառավարման համակարգում ծառայության միջոցով երկրի զարգացմանը նպաստելու և Ձեր կարիերան ստեղծելու հնարավորություններ
  • աշխատանք, որը կտա լավ փորձառություն, մշտապես առաջ շարժվելու, գիտելիքների կատարելագործման հնարավորություններ
  • վերապատրաստումներ, մասնագիտական աճի և առաջխաղացման հնարավորություն՝ հիմնված գիտելիքների և աշխատանքի կատարողական արդյունքների վրա:

Ինքնակենսագրականները և մոտիվացիոն նամակը կարող եք ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 54 19 00 (ներքին համար՝ 215) հեռախոսահամարով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ մինչև 01.09.2019թ.:
Հարցազրույցի կհրավիրեն փաստաթղթային ընտրության փուլն անցած դիմորդները»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել