ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրազեկում է.
«Բարձրության վրա և բարձրահարկ շենքերի պատշգամբների վրա ամրացված օդորակիչների (կոնդիցիոներների) վերանորոգման և տեղադրման աշխատանքները պետք է կատարել միայն անվտանգության գոտիներով կամ վերհաների միջոցով: Տեսչական մարմինն իր ուշադրության կենտրոնում է պահելու և մշտապես վերահսկելու է աշխատողների համար առողջ և անվտանգ աշխատանքային միջավայրի առկայությունը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ գործատուն պետք է ապահովի հետևյալ պայմանները.
1. Աշխատանքի ժամանակ յուրաքանչյուր աշխատողի համար Գործատուն պարտավոր է ապահովել աշխատանքի նորմալ պայմաններ, որպեսզի աշխատողները աշխատանքները կարողանան կատարել անվտանգ:
2. Յուրաքանչյուր աշխատողի աշխատավայրը և շրջապատող միջավայրը պետք է լինեն անվտանգ, հարմար և առողջության համար անվնաս, կահավորված` աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
3. Աշխատանքում թույլատրել օգտագործել միայն տեխնիկապես սարքին վիճակում գտնվող աշխատանքի միջոցներ, որոնք համապատասխանում են աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին:
4.Գործատուն աշխատողներին պետք է ապահովի կոլեկտիվ և կամ անհատական պաշտպանության միջոցներով:
Տեսչական մարմինը հորդորում է գործատուներին խստիվ պահպանել անվտանգության կանոնները և բարձրության վրա աշխատանքներ կատարելիս աշխատողներին տրամադրել անվտանգության գոտիներ կամ տվյալ աշխատանքները կատարել բացառապես վերհանների միջոցով»: