ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնում է «Սոցիալական շտապօգնության» ստեղծում, որը նպատակ ունի միավորել հայաստանյան բոլոր բարեգործական կազմակերպություններին, մարդասիրական նախաձեռնություններին և անհատներին` համատեղ ջանքերով գտնելու ուղիներ` աջակցության կարիք ունեցող քաղաքացիների խնդիրների լուծման համար:
«Սոցիալական շտապօգնությունը» միտված է միավորելու ոչ միայն կազմակերպությունների, հիմնադրամների կամ բարեգործական կազմակերպությունների ջանքերը, այլև՝ անհատների, ովքեր կարող են և ցանկանում են իրենց կարողությունների և հմտությունների շրջանակում աջակցելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց:
«Սոցիալական շտապօգնության» համակարգի շրջանակներում տրամադրվող հիմնական սոցիալական ծառայություններն են.
- Հոգեբանական օգնություն.
- Խնամքի ծառայությունների միանվագ տրամադրում.
- Փաստաբանական օգնություն (քաղաքացիական գործերով).
- Կացարանի տրամադրում.
- Բնաիրային օգնություն:
Մենք փնտրում ենք գործընկերների:
Գործընկեր կամավորների ցանկում ընդգրկվելու համար անհրաժեշտ է գրանցվել այս հղմամբ՝ https://bit.ly/2yfa6oq: