Հուլիսի 24-ին, ժամը 23:40-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Գերցենի փողոցում քիչ առաջ կռիվ է եղել և կրակոցներ են հնչել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.30-ին, Գերցենի փողոցում ավտոմեքենայով անկանոն երթևեկելու շուրջ վիճաբանություն է առաջացել երկու տղամարդու միջև, որի ընթացքում նրանցից մեկը, իրեն դիտողություն անելու համար, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ անկանոն կրակոց է արձակել և հեռացել:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «9 մմ PAK» գրառմամբ կրակված պարկուճ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է կրակոց արձակած երիտասարդի ինքնությունը: Նորաշենի 22-ամյա բնակիչը ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 25-ին, ժամը 23:30-ին, ներկայացել է բաժին:
Նշանակվել է ԴԲՓ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: