Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորներն այսօր՝ հուլիսի 26-ին՝ Եգիպտոսի ժամով 15:00, Հուրգադա-Երևավ թիվ UJ 5600 չվերթով կմեկնեն Հայաստան․
Ուղևորներին խնդրում ենք ժամանել օդանավակայան թռիչքից 2-3 ժամ շուտ։
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 26-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Տեղեկացնում եմ, որ Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման համար քննարկվում են մի քանի տարբերակներ: Խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Հայտնում եմ նաև, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար:
Մանրամասների մասին կտեղեկացնեմ մի փոքր ավելի ուշ»,-նշում է նա:
Հիշեցնենք, որ Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Հայաստանի շուրջ 100 քաղաքացի մնացել են Հուրգադայում: