Կառավարությունը՝ Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիների խնդրի մասին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը հայտարարություն է տարածել Եգիպտոսում մնացած քաղաքացիների խնդրի վերաբերյալ:

«Տեղեկացնում եմ, որ Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման համար քննարկվում են մի քանի տարբերակներ: Խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Հայտնում եմ նաև, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար:
Մանրամասների մասին կտեղեկացնեմ մի փոքր ավելի ուշ»,-նշում է նա:

Հիշեցնենք, որ չեղարկվել է Հուրգադա-Երևան չվերթը և Հայաստանի շուրջ 100 քաղաքացի մնացել են Հուրգադայում: Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից էլ տեղեկացնում են, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։ Դեսպանությունը մշտական կապի մեջ է վերոհիշյալ քաղաքացիների, ինչպես նաև՝ փոխադրող ընկերության հետ և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար։

Այս մասին հայտնում են արտաքին գործերի նախարարությունից:

Եգիպտոսում ՀՀ դեսպանության թեժ գիծն է՝ +20 120 705 0580:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել