Որոշ զինծառայողներ կզորացրվեն, իսկ նույն հոդվածով նոր զինակոչիկներ չեն զորակոչվի. Արծրուն Հովհաննիսյանը՝ կառավարության որոշման մասին

Հուլիսի 25-ին կառավարությունը որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարել:

Որոշման ընդունումը պայմանավորված է հոգեկան խանգարումներ ունեցող անձանց զինվորական ծառայության ներգրավման գործընթացը հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 404-Ն որոշման ընդունումից հետո անցկացված զորակոչերը ցույց տվեցին, որ առանց վարքային խանգարումների թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց մոտ զինվորական ծառայության ընթացքում խնդիրներ են առաջանում հարմարվողականության և զինծառայողի համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման առումով, ինչը բացասաբար է անդրադառնում զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման վրա:

Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինվորական ծառայության պատշաճ կազմակերպումը, բացառելու այնպիսի առողջական վիճակ ունեցող անձանց զինվորական ծառայության ներգրավումը, որոնց մոտ առկա խնդիրը համատեղելի չէ զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ:

Այսպիսով, սահմանվել է, որ թեթև աստիճանի մտավոր հետամնացություն, մտավոր հետամնացության այլ ձևեր ունեցող անձինք ժամանակավորապես ոչ պիտանի են զինվորական ծառայության համար:

Հավելենք, որ նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այս մասին գրում է.

«Մտավոր հետամնաց հոդվածով զորակոչված զինծառայողների որոշ կատեգորիաների համար համապատասխան փորձաքննությունից հետո կլինեն մեղմացումներ։ Արդյունքում որոշ զինծառայողներ կզորացրվեն, իսկ նույն հոդվածով նոր զինակոչիկներ չեն զորակոչվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել