166 բնակելի տարածք կնվիրաբերվի քաղաքացիներին. Սուրեն Պապիկյան

Նպատակ ունենալով լուծել բնակչության բնակարանային խնդիրները՝ գործադիրն այսօր՝ հուլիսի 25-ին կայացած նիստին փոփոխություններ և լրացումներ է կատարել 2011 թ. մարտի 24-ի իր որոշմամբ հաստատված Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված բնակելի տարածքների նվիրատվության կարգում և դրանց համաձայն՝ որոշում ընդունել 106 բնակելի տարածք սեփականության իրավունքով նվիրատվության հանձնել բնակիչներին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ նախագծով պետական կառավարչական հիմնարկների ենթակայության հանրակացարանային տարածքներում բնակվող բնակիչների կողմից զբաղեցրած սենյակների նվիրատվության համար սահմանվում է հետևյալ պայմանը՝ բնակելի տարածքները նվիրատվությամբ տրամադրվում են համապատասխան տարածքում հաշվառված և մինչև 2017 թ. դեկտեմբերի 1-ը փաստացի բնակվող ՀՀ այն քաղաքացիներին, բացառությամբ սահմանամերձ համայնքներում բնակվողների, որոնց համար փաստացի բնակվելու ժամկետի սահմանափակում չի նախատեսվում,  որոնք պետական աջակցությամբ իրականացված բնակապահովման շրջանակում երբևէ բնակարան ձեռք չեն բերել կամ բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն չեն ստացել, ինչպես նաև սեփականության իրավունքով չունեն անշարժ գույք: Առաջարկվող փոփոխությամբ ընդգրկվել է նվիրատվության ենթակա 106 սենյակ, որոնք տրամադրվելու են 231 անձ ունեցող 100 ընտանիքի: Նախատեսվում է նվիրատվության պայմանագրերը կնքել 1 տարվա ընթացքում:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ սա մարդկանց քաշքշուկներից ձերբազատելու լավ որոշում է, և այդ բնակարանները դե յուրե սեփականության են հանձնվում փաստացի այնտեղ բնակվող մարդկանց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել