Զինված ուժերում նոր ծառայություն է ներդրվել՝ բացասաբար ազդող երևույթները բացառելու նպատակով

ՀՀ զինված ուժերում ծառայության վրա բացասաբար ազդող երևույթները բացառելու, զինծառայողների իրավունքների իրացմանը խոչընդոտող գործոնները չեզոքացնելու, դիմումներին, բողոքներին և առաջարկություններին օպերատիվ արձագանքելու և ընթացք տալու, զինվորական ենթակարգությունն ու հրամանատարական կազմի` իրավիճակին տիրապետելու և որոշումներ կայացնելու կանոնադրական պարտականության կատարումն ապահովելու, բանակ-հասարակություն կապն ու փոխվստահությունն ամրապնդելու նպատակով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Վստահության գիծ» ծառայությունը գործում է աշխատանքային օրերին, ժամը 12.00-ից 20.00-ն, 85-01 և 85-03 անվճար հեռախոսահամարներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել