Մուրացկանությամբ զբաղվող անձանցից փող էր շորթել․ ոստիկանության նոր բացահայտումը

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երրորդ վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ են ստացել, որ Երևանում ապրող մի տղամարդ մուրացկանությամբ զբաղվող չորս անձից պահանջում և ստանում է տարբեր չափերի գումարներ։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Տեղեկությունների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ այդ տղամարդը 2018-2019 թվականներին, բռնության գործադրմամաբ, ինչպես և բռնություն գործադրելու սպառնալիքով Կենտրոն վարչական շրջանում մուրացկանությամբ և փողոցային մանր առևտրով զբաղվող չորս անձից վերցրել է վաստակած ողջ գումարը կամ գումարի մի մասը։ Դեպքի առթիվ հուլիսի 22-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել «անձի նկատմամբ բռնություն գործադրելով՝ շորթում կատարելու» հատկանիշներով և ուղարկվել քննչական կոմիտե՝ նախաքննության։

Տեսանյութը՝ ոստիկանության 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել