Քանի՞ «սևազգեստի» և նման խմբերի է ոստիկանությունը բերման ենթարկել ոստիկանական բաժիններ:
Հարցին այսօր՝ հուլիսի 24-ին, ոստիկանությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը պատասխանեց այսպես. «Վարչապետը հրահանգել է «սևազգեստ»… Ես, վստահ եմ նաև իմ գործընկերը՝ ԱԱԾ տնօրեն Վանեցյանը, հասկացել ենք, թե այդ «սևազգեստի» տակ ինչ ի նկատի ուներ պարոն վարչապետը: Մենք դա հասկացել ենք»:
Վալերիյ Օսիպյանը՝ չնշելով որևէ թիվ, ասաց, որ ոստիկանությունը բռնել, բռնում և շարունակելու է բռնել նման անձանց: «Այնպես չի, որ պետք է թույլ տանք դեպք տեղի ունենա, մենք բռնենք այդ անձին, քրեական գործ հարուցենք, մենք խնդիր չունենք, որ անձին դատապարտենք, մենք խնդիր ունենք կանխարգելել դա»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հունիսի 6-ին տեղի ունեցած կառավարության հերթական նիստի ժամանակ իր խոսքն ուղղել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ ասելով. «Սևազգեստ խմբերին, պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր, հնարավորինս վառ ծաղիկներով «բաբչկան» կապել և ճանապարհել բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանքի»: