Ոստիկանությունից հայտնում են, որ ամառային հանգստյան ամիսներին ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը անխոչընդոտ իրացնելու նպատակով անձնագրային բոլոր ստորաբաժանումները հուլիս 27-ի, օգոստոսի 3-ի, 10-ի, 17-ի և 24-ի շաբաթ օրերին նույնպես մատուցելու են ծառայություններ, առավոտյան 10:00-ից մինչև 17:00։
Ընդմիջման ժամերը 13:00-14:00։