Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հուլիսի 11-ին Արթուր Գոյունյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության պետ։
Իրավաբան.net-ը հայտնում է, որ Արթուր Գոյունյանը ծնվել է 1968 թվականի նոյեմբերի 27-ին Երևան քաղաքում:
Կրթությունը
1986թ. ավարտել է Երևանի թիվ 114 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը։
1986թ. ընդունվել և 1993 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը իրավագիտություն մասնագիտությամբ, ստացել է իրավաբանի որակավորում:
Ծառայությունը զինված ուժերում
1987-1989թթ. ծառայել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի սահմանապահ զորքերում:
Աշխատանքային գործունեությունը
1993-2016 թվականներին աշխատել է ՀՀ դատախազության համակարգում, որի ընթացքում զբաղեցրել է՝
1993-1994թթ. ՀՀ դատախազության տրանսպորտային դատախազության ստաժորի,
1994-1997թթ. տրանսպորտային դատախազության քննիչի,
1997-1999թթ. ՀՀ տրանսպորտային դատախազի օգնականի,
1999-2001թթ. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազի օգնականի,
2001-2004թթ. Երևան քաղաքի դատախազության քննիչի,
2004-2005թթ. ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննիչի,
2005-2007թթ. ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնները:
2007թ. հունիսի 8-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետ։ Վարչությունը ՀՀ գլխավոր դատախազի՝ 06.04.2012թ. հրամանով վերանվանվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչություն:
2014թ. օգոստոսի 11-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետ։
2007-2016թթ. հանդիսացել է ՀՀ դատախազության կոլեգիայի անդամ։
2016թ. մայիսի 7-ին ՀՀ դատախազությունից անցել է երկարամյա ծառայության կենսաթոշակի՝ մինչև 2017 թվականի հուլիսի 13-ը:
2017թ. հուլիսի 13-ից 2019թ. հուլիսի 11-ը զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնը։
2019թ. հուլիսի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ:
Շնորհված կոչումներն ու դասային աստիճանները
18.09.2012թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի բարձրագույն դասային աստիճան:
13.07.2017թ. համապատասխանեցման կարգով շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում։
Խրախուսումներն ու պարգևատրումները
Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար մի շարք պետական մարմինների ղեկավարների համապատասխան հրամաններով պարգևատրվել է մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով, այդ թվում՝
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով՝ «Մարտական համագործակցության համար» մեդալով,
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ «Մարշալ Հ.Ք. Բաղրամյան» մեդալով,
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ «ՀՀ դատախազության կազմավորման 95-րդ ամյակի» մեդալով, «ՀՀ դատախազություն» հուշամեդալով, շնորհակալագրով,
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պատվոգրով,
ՀՀ ԱԺ նախագահի հրամանով՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների մասնագիտական տոնի առթիվ՝ ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով,
ՀՀ ազգային անվտանգության տնօրենի հրամանով՝ «Անվտանգության մարմինների 100-ամյակի» հոբելյանական մեդալով,
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ «Վաստակի համար» մեդալով։
1997-2016թթ. մասնակցել է ծառայողական պարտականություններից բխող բազմաթիվ միջազգային և ներպետական գիտագործնական կոնֆերանսների, սեմինարների, գիտաժողովների, վերապատրաստումների:
Ամուսնացած է, ունի չորս դուստր: