Պոլիկլինիկաներում առկա են տեղեկատվակական անկյուններ՝ անվճար և վճարովի ծառայությունների ու դեղերի ցանկի վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում առկա են տեղեկատվական անկյուններ, որտեղ կարող եք մանրամասն ծանոթանալ բուժհաստատության կողմից պետական պատվերի շրջանակներում անվճար կամ արտոնյալ պայմաններով, ինչպես նաև վճարովի հիմունքներով մատուցվող բժշկական ծառայությունների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ցանկի վերաբերյալ, բնակչության սոցիալապես անապահով և հատուկ այն խմբերի վերաբերյալ, որոնց դեղերը պոլիկլինիկաների կողմից հատկացվում են անվճար կամ արժեքի մասնակի փոխհատուցմամբ, այն հիվանդությունների վերաբերյալ, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են անվճար հիմունքներով և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանից:

«Տեղեկատվական անկյուններում Ձեզ անհրաժեշտ տեղեկատվության բացակայության դեպքում անհրաժեշտ է դիմել բուժհաստատության տնօրինությանը»,-նշում է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել