Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 57 դեպք, 14 դեպքով հաշվարկվել է 3.866.550 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 24 դեպքով նշանակվել է 2.590.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 26 դեպք, որից 11-ով հաշվարկվել է 3.792.850 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 13-ով նշանակվել է 1.150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, 2 գործի քննությունն ընթացքի մեջ է։
Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (18 հաճարենի, 5 բոխի) հաշվարկվել է 2.404.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 տխլենի) հաշվարկվել է 33.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Փայտանյութի ապօրինի տեղափոխման 5 դեպքով (14.2 խմ թափուկ վառելափայտ, 3.9 խմ վառելափայտ) հաշվարկվել է 396.100 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.5 խմ վառելափայտ) հաշվարկվել է 36.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Արմավիր՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով գործի քննությունն ընթացքի մեջ է։
Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (6 սոճենի) հաշվարկվել է 462.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 թեղի, 2 հացենի) հաշվարկվել է 460.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Կոտայք՝ արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք (անտառային հողերի առանց թույլտվության օգտագործում)։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 14 դեպք, որից 3-ով հաշվարկվել է 73.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 գործի քննություն ընթացքի մեջ է։
Արագածոտն՝ քաղաքացու կողմից գտնված գառնանգղ տեսակի թռչունը տեղափոխվել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանման» հիմնադրամ: Հետազոտություններ իրականացնելուց հետո թռչունը բաց է թողնվել վայրի բնություն:
Վայոց ձոր` ապօրինի ձկնորսության 1 դեպքով (առգրավված 11 հատ՝ 2.2 կգ կողակ տեսակի ձուկը և 1 ձկնորսական ցանցը ոչնչացվել են հորման և այրման եղանակով) հաշվարկվել է 2.200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Նախկինում արձանագրված՝ ապօրինի ձկնորսության 2 դեպքով հաշվարկվել է 71.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Գեղարքունիք՝ արձանագրված 10 դեպքով հայտնաբերվել է ձկնորսական ցանցեր և խեցգետնի որսամիջոցներ։ Գործերի քննությունն ընթացքի մեջ են։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 6 դեպք, որից 5-ով նշանակվել է 430.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Կոտայք՝ հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման 1 դեպքով նշանակվել է 30.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ջրառ իրականացնելու 2 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Լոռի՝ 1 դեպքով իրականացված զննման արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։
Գեղարքունիք՝ նախկինում արձանագրված հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Իրականացվել է թվով 5 ստուգում, որից 3-ի արդյունքում նշանակվել է 700.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, 1 ստուգման արդյունքում խախտում չի հայտնաբերվել, 1-ը երկարացվել է համապատասխան հիմքով։
Արմավիր՝ «Գամֆիշ» ՍՊԸ-ում արձանագրված իրավախախտման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Արագածոտն՝ «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ում արձանագրված իրավախախտման արդյունքում նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Արարատ՝ «Էկո ֆիշ Թրեյդ» ՍՊԸ-ում արձանագրված իրավախախտման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրված իրավախախտման 3 դեպքի գործերի քննությւնն ընթացքի մեջ է։
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 3 դեպքով նշանակվել է 310.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1.915.500 ՀՀ դրամ: