Տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալ ծառայողական մեքենա չի ունենա

Կառավարության հուլիսի 18-ի նիստում կրկին քննարկվել է տեսչական մարմիններին հատկացվող ծառայողական մեքենաների հարցը:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ պարզ չէր, թե ինչ սկզբունքով են տեսչական մարմինների վարչություններին ծառայողական մեքենաներ տրամադրվում:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի, Կրթության, Շուկայի վերահսկողության, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների ծառայողական ավտոմեքենաների քանակը հաստատվել է: Մեկական ավտոմեքենա կհատկացվի տեսչական մարմիններին՝ պաշտոնատար անձանց սպասարկման համար, իսկ տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալ ծառայողական մեքենաներ չեն ունենա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել