Երեկ Իջևանում ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քրեական օրենագրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ինչպես նաև 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են Քննչական կոմիտեից:
Քրեական գործը քննում է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությությունների քննության վարչությունում: ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի հանձնարարությամբ կազմվել է քննչական խումբ, մշակվել է քննչական պլան:
Այս պահին կան բերման ենթարկված անձինք:
Քննիչները և ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական անհետաձգելի գործողություններ, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ:
Մեր տեղեկություններով, ոստիկանության կողմից բերման է ենթարկվել շուրջ 2 տասնյակ մարդ: