Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը անհրաժեշտ է իրավաբան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Նախարարության  քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

Իրավաբանական  վարչության փաստաթղթերի ուսումնասիրման և դատական գործերի բաժնի գլխավոր մասնագետ

          Հիմնական գործառույթները՝

  1. իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության համակարգման աշխատանքները.
  2. իրականացնում է քաղաքացիների ընդունելության կազմակերպում և ապահովում է նախարարություն ներկայացված դիմումների, բողոքների, առաջարկությունների և այլ գրությունների վերաբերյալ իրավական եզրակացությունների տրամադրումը.
  3. տարբեր դատական ատյաններում ապահովում է նախարարության ներկայացուցչությունը, իրականացնում է նախարարության շահերի պաշտպանությունը.
  4. նախարարության անունից, համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգով կնքում է պայմանագրեր ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ.
  5. խորհրդատվություն է տրամադրում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտի իրավական կարգավորում պահանջող հարցերի վերաբերյալ.
  6. իրականացնում է վարչական վարույթներ.
  7. իրականացնում է հարկադիր կատարման ծառայության հետ կապված աշխատանքները.

 

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը  զբաղեցնելու համար  նաև պահանջվում է՝

  • (042) «Իրավունք» մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն:
  • Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:
  • ունի «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Հիմնադրամների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ վարչական դատավարության, ՀՀ աշխատանքային օրենսգրքերի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացու­թյուն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն.

          4)   տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.

          5)  ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու  ունա­կու­թյուն.

  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև նշված թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
  • Դիմումների ընդունման վերջին ժամկետն է`  22.07.2019թ.:
  • Աշխատավարձի չափը՝  212 309  ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. 010-583-483, էլ. փոստ՝ [email protected]

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով  (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3×4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի

 պարտականությունները կատարող Ս.Մուրադյանին

—————————————————————————- -ից

                                                                                       դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

———————————————————————————

                                            դիմողի հասցեն

———————————————————————————-

                                                                              դիմողի անձնագրի տվյալները, հեռախոսահամարը

ԴԻՄՈՒՄ

           Ծանոթանալով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հրապարակված  հայտարարությանը՝ խնդրում եմ Ձեզ ժամկետային աշխատանքային պայմանագրով նշանակել ինձ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________                                                                        Ժամանակավոր թափուր պաշտոնի անվանումը, ծածկագիրը

Ժամանակավոր թափուր պաշտոնում:

            Հայտնում եմ, որ.

  1. Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն

_____________________________________________________

                                     (ունեմ, չունեմ)

  1. Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)

 ____________________________________________________________________________________

  1. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _________________

                     (ճանաչված եմ, ճանաչված չեմ)

 

  1. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _____________________________________________

                                         (տառապում եմ, չեմ տառապում)

  1. Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)

_____________________________________________________________________________________

(իրականացնում եմ, չեմ իրականացնում)

 

  1. Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________

                                                                                      (զբաղվում եմ, չեմ զբաղվում)

  1. Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցական կամ խնամիական կապերի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) մեջ

____________________________________________________________________________________

                                                     (գտնվում եմ, չեմ գտնվում)

 

 Նախազգուշացված եմ՝ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

          Դիմող՝    _________________   _________________

                ստորագրություն                            անուն, ազգանուն

                                                                                                                                «——»————————— 2019 թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել