Հուլիսի 18-ին՝ կառավարության հերթական նիստին գործադիրը որոշում կընդունի 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևի, չափի, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևի, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկի, ինչպեսև դիմում քննարկման և աջակցության տրամադրման կարգի հաստատման մասին:
Նախագծի ընդունման դեպքում, կառավարությանը կորոշի.
1. Հաստատել 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց՝
1) աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) աջակցության ձևը և չափը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, ինչպես նաև դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշմանը համապատասխան՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց տրամադրվող աջակցության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով:
3. Հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարին սույն որոշման ընդունումից հետո երկշաբաթյա ժամկետում 2008թ. մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցություն տրամադրելու նպատակով՝ ներկայացնել համապատասխան ՀՀ կառավարության որոշման նախագիծ, ՀՀ 2019 թ. պետական բյուջեում այդ նպատակով միջոցառում նախատեսելու համար՝ ներկայացնելով համապատասխան ֆինանսական գնահատականները»:
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված 1
ՀՀ կառավարության 2019 թվականի
հուլիսի -ի N -Ն որոշման
Կ Ա Ր Գ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՑ 2-Ը ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածով նախատեսված անձինք անձամբ կամ իրենց ներկայացուցչի միջոցով կարող են աջակցության տրամադրման համար դիմումը (համաձայն՝ «Ձև»-ի) ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում: Սույն կետով նախատեսված ժամկետից հետո ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման, և դիմումի ստացման օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են դիմումատուին՝ նշելով դիմումը վերադարձնելու հիմքը:
2. 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ծառայողական պարտականությունների կատարման մեջ եղած անձի կողմից դիմում ներկայացված լինելու դեպքում՝ լիազոր մարմինը, պարտավոր է իրավասու մարմիններից հայցելու օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ հոդվածի 3-րդ մասերով վկայակոչված հանգամանքերի առկայության վերաբերյալ տեղեկատվություն: Լիազոր մարմինը պարտավոր է նաև իրավասու մարմնից հայցելու սույն որոշման 3-րդ հավելվածով հաստատված ցանկի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված՝ համապատասխան պատճառական կապը հավաստող փաստաթուղթը, եթե այն չի ներկայացվել դիմումատուի կողմից կամ ներկայացված փաստաթուղթը բավարար չէ՝ համապատասխան պատճառական կապը հաստատված համարելու համար:
3. Համապատասխան իրավասու մարմինը, սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հարցումը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում՝ լիազոր մարմին է տրամադրում հայցվող տեղեկատվությունը կամ փաստաթուղթը:
4. Լիազոր մարմինը ներկայացված և ստացված փաստաթղթերի հիման վրա պարզում է դիմումատուի աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը:
5. Ստացված բոլոր փաստաթղթերի համադրման և գնահատման արդյունքում պարզված հանգամանքների հաշվառմամբ՝ լիազոր մարմնի ղեկավարը կայացնում է հետևյալ պատճառաբանված որոշումներից մեկը.
1) բավարարել դիմումը և տրամադրել աջակցություն,
2) մերժել դիմումը,
3) կասեցնել դիմումի քննարկումը:
6. Դիմումը մերժվում է, եթե չի հաստատվում դիմումատուի՝ աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը: Ընդորում, եթե դիմումի քննարկման արդյունքում պարզվում է, որ առկա է օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանգամանքը, ապա լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվում է դիմումի քննարկումը: Դիմումի քննարկումը լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ վերսկսվում է՝ դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդման հարցը որոշելուց հետո՝ այդ մասին դիմումատուի կողմից գրավոր տեղեկատվություն ստանալու դեպքում:
7. Լիազոր մարմնի ղեկավարի կողմից սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշում կայացվելու դեպքում՝ լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում աջակցության գումարը փոխանցում է դիմումատուի նշած՝ վերջինիս անունով բանկում բացված հաշվեհամարին:
Հավելված 2
ՀՀ կառավարության 2019 թվականի
հուլիսի -ի N -Ն որոշման
2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՑ 2-Ը ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՉԱՓԸ
1. Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ հետևյալ չափերով՝
1) ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30.000.000 ՀՀ դրամ,
2) առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15.000.000 ՀՀ դրամ,
3) առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5.000.000 ՀՀ դրամ:
Հավելված 3
ՀՀ կառավարության 2019 թվականի
հուլիսի -ի N -Ն որոշման
2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՑ 2-Ը ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԻՄՈՒՄԻՆ ԿՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ
Ձև
__________________________________________
(ՀՀ արդարադատության նախարարությանը)
Դ Ի Մ ՈՒ Մ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՑ 2-Ը ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏՈՒԺԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
____________________________________________________________________ (դիմումատուի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, __________________________________________________________________________________________ հաշվառման հասցեն, փաստացի բնակության հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը) __________________________________________________________________________________________ Հիմք ընդունելով «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ խնդրում եմ ինձ հատկացնել դրամական աջակցություն` վճարումն իրականացնելով իմ անունով բանկում բացված ———- հաշվեհամարին։ |
Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը 1. ————————————————————————————————————————————-2. ————————————————————————————————————————————3. —————————————————————————————————————————————————————————————————- |
Ց Ա Ն Կ
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄԻՆ ԿՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումին կցվում են՝
1) դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (ներկայացուցչի կողմից դիմում ներկայացվելու դեպքում՝ ներկայացվում է լիազորողի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև ներկայացուցչի կարգավիճակը հավաստող փաստաթուղթը),
2) իրավահաջորդի կողմից դիմում ներկայացվելու դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաև իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որով հավաստվում է զոհված (մահացած) անձի մահվան պատճառական կապը՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի հետ (առկայության դեպքում), իսկ
3) առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս հասցված լինելու հանգամանքով պայմանավորված աջակցություն ստանալու նպատակով դիմում ներկայացվելու դեպքում՝ նաև առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը հաստատող դատաբժշկական փորձագետի եզրակացությունը, ինչպես նաև իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որով հավաստվում է առողջությանը պատճառված վնասի պատճառական կապը՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի հետ (առկայության դեպքում),
4) դիմումատուի ցանկությամբ՝ այլ փաստաթղթեր: