Արման Թովմասյանը 2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։
Նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 13-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:
Իրավաբան․net-ը հայտնում է, որ 2011 թվականին, զբաղեցնելով վարչական դատարանի դատավորի պաշտոնը, PORSCHE CAYENNE S 3.2 մակնիշի ավտոմեքենա, որը արժեցել է 13 միլիոն 600 հազար դրամ։ դատավորը հայտարարագրել է 17 միլիոն դրամ, 55 հազար դրամ և 29 միլիոն 780 միլիոն դրամ եկամուտ, որը ստացվել է 3 աղբյուրից։
- Աշխատավարձ- 5 միլիոն 280 հազար դրամ,
- Ստացված փոխառություն-15 միլիոն դրամ,
- Ստացված փոխառություն-9,5 միլիոն դրամ։
2012 թվականին Արման Թովմասյանը ձեռք է բերել կամ օտարել է 2 շարժական գույք։ Հայտարարագրել է նաև 20 միլիոն 996 հազար դրամ և 55 հազար դոլար, ինչպես նաև 7 միլիոն 48 հազար դրամ, որից 5 միլիոն 248 հազարը ստացել է աշխատավարձից, իսկ 1,8 միլիոն դրամը՝ ստացված փոխառություն է։
2013-ին դատավորը օտարել է իր PORSCHE CAYENNE S 4.5 մակնիշի ավոմեքենան 15 միլիոն դրամով։ Արման Թովմասյանը հայտարարագրել է 35 միլիոն 996 հազար դրամ և 55 հազար դոլար և 27 միլիոն 466 հազար դրամ եկամուտ, որը ստացել է 2 աղբյուրից․
- Աշխատանքի վարձատրություն-5 միլիոն 466 հազար դրամ,
- Ստացված փոխառություն-22 միլիոն դրամ։
2014-ին դատավորը ձեռք է բերել MERCEDES-BENZ S550 մակնիշի ավտոմեքենա 15 միլիոն դրամ արժողությամբ և նույն հարկային տարում վաճառել է այն։ Վերջինս հայտարարագրել է նաև 47 միլիոն 996 հազար դրամ և 20 միլիոն 526 հազար դրամ, որը ստացել է աշխատավարձից (5 միլիոն 526 հազար դրամ) և ստացված փոխառությունից (15 միլիոն դրամ):
2015-ին Արման Թովմասյանը 3 միլիոն դրամով ձեռք է բերել MERCEDES-BENZ E430 4MATIC մակնիշի ավտոմեքենա, որը նույն հարկային տարում վաճառել է 250 հազար դրամով։
Նա նաև հայտարարագրել է 45 միլիոն 246 հազար դրամ և 55 հազար դոլար և 6 միլիոն 485 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից և գույքի օտարումից։
2016 թվականին դատավորը հայտարարագրել է 45 միլիոն 246 հազար դրամ և 55 հազար դոլար, ինչպես նաև 6 միլիոն 791 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։
2017 թվականին զբաղեցնելով վերաքննիչ վարչական դատարանի դատավորի պաշտոնը Արման Թովմասյանը հայտարարագիր չի ներկայացրել, վերջինս ներկայացրել է միայն տարեկան հայտարարագրեր։
2017-ին նա ձեռք է բերել MITSUBISHI LANCER 1․3 մակնիշի ավտոմեքենա, որը արժեցել է 220 հազար դրամ։ Նա հայտարարագրել է նաև 45 միլիոն 26 հազար դրամ և 55 հազար դոլար, ինչպես նաև 7 միլիոն 453 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։
2018-ին դրամական միջոցները մնացել են նույնը, եկամուտը կազմել է 8 միլիոն 27 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։
Դատավորի կինը, Աննա Գուլումյանը 2011-2018 թվականների հայտարարագրել է միայն 4 միլիոն դրամ և 15 հազար դոլար դրամական միջոց։