Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որն առայժմ չի մակագրվել։
«Միանգամից նշեմ, որ դիմումը կապ չունի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատանքների հետ։ Քաղաքապետ Հայկ Մարությանը դրական է գնահատում կենտրոնի աշխատանքները»,-նշել է նա։