Մեքենայի վարորդն ու ուղևորներից մեկը տեղերով փոխվել են և ուղևորը ներկայացել է որպես վարորդ. մեկ անձ ձերբակալվել է

Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 13-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները և Արագածոտնի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացրել Աշտարակ քաղաքում։

Այդ ընթացքում ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են Աշտարակի Երևանյան խճուղով ընթացած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա։ Ճանապարհային ոստիկանները նկատել են, որ մեքենայի վարորդն ու ուղևորներից մեկը տեղերով փոխվել են և ուղևորը ներկայացել է որպես վարորդ։ Ճանապարհային ոստիկանները պահանջել են, որ իրական վարորդը ներկայացնի համապատասխան փաստաթղթեր։ Այդ ընթացքում մեքենայում գտնվող ուղևորներից մեկը իջել է «Ֆորդից», վիճել ճանապարհային ոստիկանների հետ, դիմադրություն ցույց տվել, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և բռնություն է գործադրել նրանց նկատմամբ։

Միջադեպի վայր եկած Աշտարակի բաժնի ծառայողները և ճանապարհային ոստիկանները այդ տղամարդուն և մեքենայի իրական վարորդին բերման են ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Դիմադրություն ցույց տված տղամարդը ձերբակալվել է։

Ստուգվել է մեքենայի վարորդի սթափության աստիճանը. նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Տեսանյութը՝ ոստիկանության

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել