Ուկրաինայի Սումսկի շրջանում ՄԻ-2 ուղղաթիռ է ընկել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է:
Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։
«Հուլիսի 17-ին՝ ժամը 15:29-ին (երևանյան 16:29) Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն տեղեկություն է ստացվել, որ Սումսկի շրջանի Յաբլոչնոե գյուղի մոտակայքում դաշտերի ցողման աշխատանքների իրականացման ժամանակ Մի-2 ուղղաթիռն ընկել է: Ավիավթարի հետևանքով մեկ մարդ (օդաչուն) մահացել է»,- ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ուղղաթիռի կործանման պատճառները պարզվում են: