Հասարակական կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել ԱԱԾ-ի դեմ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել Ազգային անվտանգության դեմ:

Կազմակերպությունը Ազգային անվտանգության ծառայությունից, ի դեմս տնօրեն Արթուր Վանեցյանի, պահանջում է տրամադրել 5-օրյա ժամկետում վերջինիս ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի 01.25.2019թ.-ի թիվ Հ-1717 գրությամբ պահանջված տեղեկատվությունը: Հարկ եղած տեղեկատվությունն ՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկը (կամ նախարարի համապատասխան հրամանի և կից ցանկի պատճենը)` բացառությամբ ցանկի այն մասերից, որոնցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական կամ ծառայողական գաղտնիք, տրամադրելուն պարտավորեցնելու պայման:

Հայցադիմումը դատարան է ստացվել հուլիսի 8-ին, գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել