Երևանի վարչական շրջանների ղեկավարները և քաղաքապետարանի աշխատակիցները պարգևատրումներ են ստացել

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք, որ հուլիսի 4-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կարգադրություն է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Համայնքային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և հաշվի առնելով 2019թվականի երկրորդ եռամսյակում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների կողմից իրենց աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու հանգամանքը.

1. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և Երևանի վարչական շրջանների ղեկավարներին խրախուսել դրամական պարգևատրմամբ՝ Երևան քաղաքի 2019թվականի բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին՝ համաձայն N 1 և 2 հավելվածների»:

Ամենաբարձր պարգևատրումը ստացել են Երևանի քաղաքապետի տեղակալները՝ Հրաչյա Սարգսյանը, Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը, գլավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը՝ 965 հազարական դրամ: Վարչությունների պետերը և քաղաքապետի խորհրդականը՝ Կամո Արեյանը, ստացել են 840 հազարական դրամ: Նույնքան պարգևատրում են ստացել նաև վարչական շրջանների ղեկավարները:

Մյուս պարգևատրվածների ցանկը՝ ստորև.


Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել