Սոցապ ծառայության հայտարարությունը՝ աշխատանքային գրքույկների վերաբերյալ

Աշխատանքային գրքույկները շարունակվում են թվայնացվել: Այս մասին տեղեկանում եք Սոցիալական ապահովության ծառայությունից:

Համաձայն ՀՀ կառավարության 2019թ.-ի մայիսի 23-ի N 627-Ն որոշմամբ աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքների ժամկետը երկարաձգվել է մինչև 2019թ. դեկտեմբեր ամիս:

Գրքույկները ներկայացնելու համար սահմանված ժամկետի վերջում ավելորդ կուտակումներից խուսափելու նպատակով Ծառայությունը գործատուներին և քաղաքացիներին հորդորում է չհապաղել և գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել Ծառայության տարածքային բաժիններ:

Ծառայության տարածքային բաժինների պատասխանատուների տվյալները տեղադրված են Ծառայության պաշտոնական կայքում (հղումը՝ http://www.ssa.am/?page_id=16760 ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել