Կառավարությունը Ազգային ժողով է ուղարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ:
Նախագծով առաջարակվում է Հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով արձանագրված վարչական իրավախախտումների դեպքում վարչական տույժը նշանակվել ստուգման կամ այլ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում:
Հիմնավորման մեջ նշված է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 37-րդ հոդվածի՝ ներկայումս գործող խմբագրության համաձայն՝ եթե վարչական իրավախախտումը հնարավոր չէր հայտնաբերել առանց համապատասխան ստուգումներ կատարելու, ապա վարչական տույժը կարող է նշանակվել վարչական իրավախախտումը ստուգմամբ բացահայտելու օրվանից հետո ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքում նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը դառնում են անբողոքարկելի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստուգման ակտերը ենթակա են կատարման անբողոքարկելի դառնալու դեպքում՝ հետեւաբար դրանցով արձանագրված խախտումների դեպքում ՎԻՎ օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցները կարող են կիրառվել միայն դրանց անբողոքարկելի դառնալուց հետո:
Հիմք ընդունելով վերոնշյալ կարգավորումները և հաշվի առնելով այն հանգամանքը, որը Նախագծով սահմանված կարգավորումը կարող է վերաբերել միայն հատուկ հարկային օրենսդրության գործողության ոլորտում բացահայտվող իրավախախտումներին՝ Նախագծով ՎԻՎ օրենսգրքի 37-րդ հոդվածը լրացվել է նոր՝ 8.1 մասով, որով սահմանվել է, որ հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով արձանագրված վարչական իրավախախտումների դեպքում վարչական տույժը կարող է նշանակվել ստուգման կամ այլ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որը Նախագծով սահմանված կարգավորումը կարող է վերաբերել միայն հատուկ հարկային օրենսդրության գործողության ոլորտում բացահայտվող իրավախախտումներին՝ ՎԻՎ օրենսգրքի 37-րդ հոդվածը լրացվել է նոր՝ 8.1 մասով, որով սահմանվել է, որ հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով արձանագրված վարչական իրավախախտումների դեպքում վարչական տույժը կարող է նշանակվել ստուգման կամ այլ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում: